Աշխարհ

Կոնգոյում բանտից փախուստի փորձի ժամանակ 129 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում բանտից փախուստի փորձի ժամանակ 129 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության գլխավոր բանտից փախուստի փորձի ժամանակ 129 մարդ է զոհվել։ Զոհերի մի մասի մահվան պատճառ է դարձել հրաձգությունը, մի մասն էլ մահացել է գերբնակեցված հաստատությունում հրմշտոցի հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Առայժմ պարզ չէ՝ արդյոք բոլոր զոհերը բանտարկյալներ են եղել թե ոչ։ Ըստ նախնական գնահատումների՝ 24 մարդ մահացել է «նախազգուշական» կրակոցներից, որոնք արձակել են բանտապահները, երբ փորձում էին թույլ չտալ բանտարկյալների փախուստը մայրաքաղաք Կինշասայի բանտից։ 

«Եվս 59 վիրավորի խնամքը ստանձնել է կառավարությունը։ Արձանագրվել են նաև կանանց բռնաբարության դեպքեր», - հայտնել է Կոնգոյի ներքին գործերի նախարար Ժակմին Շաբանին X սոցիալական հարթակում։

The Associated Press-ը նշում է, որ բանտում գտնվում են ինչպես կին, այնպես էլ տղամարդ բանտարկյալներ։

Մակալա բանտը, որը Կոնգոյի ամենամեծ պատժիչ հաստատությունն է, կարող է տեղավորել 1500 մարդու, սակայն այնտեղ գտնվում է ավելի քան 12 000 բանտարկյալ, որոնց մեծ մասն, ըստ Amnesty International հասարակական կազմակերպության վերջին զեկույցի, սպասում է դատավարության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում