«Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական ​​փառատոն. բացահայտել Հայաստանը դասական երաժշտութան միջոցով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համաշխարհային դասական ստեղծագործություններ՝ 8-րդ ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական ​​փառատոնին․ սեպտեմբերի 16-ին մեկնարկում է նաև Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի 19-րդ համերգաշրջանը: Մինչև հոկտեմբերի 28-ը շարունակվող այս փառատոնն արդեն 8-րդ անգամ համախմբում է դասական երաժշտության սիրահարներին և նվիրում երաժշտական տոն Հայաստան այցելող զբոսաշրջիկներին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, փառատոնը դասական երաժշտության սիրահարներին կներկայանա հարուստ համերգային երկացանկով և աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներով՝ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ համաշխարհային դասականների կողքին ներկայացնելով նաև հայ հեղինակների ստեղծագործություններ,  ինչը կարևոր առաջնահերթություն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի համար։  

Հինգ սիմֆոնիկ համերգին ռուս և եվրոպացի կոմպոզիտորներ Կամիլ Սեն-Սանսի‚ Ֆելիքս Մենդելսոնի‚ Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Ռախմանինովի‚ Ալեքսեյ Շորի կողքին կհնչեն նաև հայ հեղինակների՝ Գրիգոր Եղիազարյանի‚ Ալեքսանդր Սպենդիարյանի‚ Էդվարդ Միրզոյանի‚ Տիգրան Մանսուրյանի‚ Էդուարդ Հայրապետյանի‚ Արմեն Սմբատյանի ստեղծագործությունները։

Այս տարի ևս փառատոնի ընթացքում երևանյան բեմ կբարձրանան հանրահայտ դաշնակահարներ Եկվոն Սունվուն‚ Հայկ Մելիքյանը‚ Նիկիտա Մնդոյանցը‚ թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը‚ ջութակահար Սթիվեն Ուորթսը: Նրանցից շատերը մեր երկրում կլինեն առաջին անգամ։ Հեղինակավոր երաժիշտները նաեւ վարպետության դասեր կանցկացնեն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի սաների համար՝ պատանի երաժիշտների հետ փոխանցելով իրենց հմտությունները։ Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Նաբիլ Շեհատան‚ Լուիս Անդրադեն, Ռեմի Դյուրուն:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնն իրականացվում է Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ջանքերով:

Փառատոնի համերգներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

 

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները