Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Անկախության օրվա  առիթով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը և Վիետնամը վայելում են սերտ գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և բարեկամության վրա: Վստահ եմ, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության միջոցով համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք համագործակցության հետագա զարգացմանը:

Ուրախ կլինեմ հյուրընկալելու Ձեզ Հայաստանում՝ Ձեզ համար պատեհ ժամանակահատվածում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարեկեցություն»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում