«Եվրատեսիլ»-ը 2025 թվականին կանցկացվի Բազելում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը 2025 թվականի մայիսին տեղի կունենա Շվեյցարիայի Բազել քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել մրցույթն անցկացնող Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBU)։

Շվեյցարիան ստացել է հաջորդ տարի «Եվրատեսիլ»-ն անցկացնելու իրավունքը 2024 թվականին մրցույթում շվեյցարացի Նեմոյի հաղթանակից հետո։ 

«Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կկայանան 2025 թ. մայիսի 13-ին, 15-ին և 17-ին St. Jacobshalle-ի արենայում: Մրցույթի մասնակից երկրների ցանկը կհրապարակվի ավելի ուշ, նշել են կազմակերպիչները։

Բացի Բազելից, մրցույթի անցկացման համար դիտարկվում էին նաև Բեռնը, Ժնևը և Ցյուրիխը։ 

Նախկինում «Եվրատեսիլ»-ն արդեն տեղի է ունեցել Շվեյցարիայում։ Երկրի իտալախոս Լուգանո քաղաքում է անցկացվել ամենաառաջին մրցույթը 1956 թվականին, որի հաղթող է դարձել շվեյցարացի երգչուհի Լիզ Ասիան։ 

1989 թվականին «Եվրատեսիլ»-ը կայացել է ֆրանսախոս Լոզանում դրա նախորդ տարի մրցույթում Շվեյցարիան ներկայացնող Սելին Դիոնի հաղթանակից հետո։ Իսկ այժմ երաժշտական ​​մրցույթն առաջին անգամ տեղի կունենա երկրի գերմանախոս մասում։

«Եվրատեսիլը» 2024 թվականին տեղի է ունեցել արդեն 68-րդ անգամ։ Մրցույթն ընդունել էր Շվեդիայի Մալմյո քաղաքը։

Հայերեն Русский

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը

Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

Ադրբեջանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին

Լևոն Արոնյանը միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը

Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները

Լարսը փակ է բեռնատարների համար