ՏՏ

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ քննարկելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի  բարձրացնելու հեռանկարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 

Նախարար Հայրապետյանն ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմական հարուստ կապերը՝ ընդգծելով ապագա համագործակցության հսկայական ներուժը: Նա նշել է, որ վերջին զարգացումները ցույց են տալիս բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացման լայն հնարավորություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընկերությունն ամրապնդելու նոր ուղիներ հատկապես թվայնացման, հետազոտությունների ու մշակումների (R&D), տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Առանձնահատուկ ընդգծվել է միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային կոմպոնենտների նախագծման և արտադրության ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։  

Հանդիպման ավարտին նշվել է, որ հայկական կողմը պատրաստակամ է նոր գործիքակազմով ու ռեսուրսներով հնդկական կողմի համապատասխան մասնագետների հետ քննարկելու ներկայացված առաջարկությունների ուղղությամբ  համագործակցության տարբերակները, ինչը կհանգեցնի ոլորտային գործակցության նոր ու արդյունավետ զարգացումների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում