Իրավունք

2024 թ․ առաջին կիսամյակում բացահայտել է անշարժ գույքի ապօրինի վարձակալության մի քանի տասնյակ դեպք

1 րոպեի ընթերցում

2024 թ․ առաջին կիսամյակում բացահայտել է անշարժ գույքի ապօրինի վարձակալության մի քանի տասնյակ դեպք

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից  կատարվել է այցելություն Երևանի և մարզերի շուրջ 300 հասցեներում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, մի քանի տասնյակ դեպքերով ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացահայտված անշարժ գույքի ապօրինի վարձակալության դեպքերի մասով կազմվել են արձանագրություններ, որոնք ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։ Հնարավոր վարչական ակտերի ընդհանուր գումարը կազմում է 11 մլն 691 հազար դրամ։ 

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանված կարգով (ՀՀ ՊԵԿ նախագահի 01.12.2023 թ. թիվ 1263-Ն հրաման) 18 932 քաղաքացու կողմից հարկային մարմին է ներկայացվել անշարժ գույքի վարձակալության 28 238 հայտարարություն, իսկ օգոստոսի 28-ի դրությամբ ներկայացվել է անշարժ գույքի վարձակալության 35 557 հայտարարություն՝ 22 055 քաղաքացու կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում