Մերձավոր Արևելք

Իսրայելը հաստատել է Ֆիլադելֆիական միջանցքում ԻՊԲ-ի ներկայության պահպանումը

1 րոպեի ընթերցում

SOUTHERN ISRAEL, ISRAEL - AUGUST 21: An Israeli soldier walks on a tank near the border with the Gaza Strip  on August 21, 2024 in Southern Israel, Israel. US Secretary of State, Antony Bliken, has said that "time is of the essence" in the ceasefire talks between Israel and Hamas with an agreement still to be reached. (Photo by Amir Levy/Getty Images)

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև սահմանի մի հատվածում՝ Ֆիլադելֆիական միջանցքում, իսրայելական զորքերի ներկայությունը պահպանելու որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։

Ըստ պարբերականի տվյալների՝ կաբինետը զորքերի տեղակայման համապատասխան քարտեզները հաստատել է ութ ձայնի առավելությամբ։ Դեմ է արտահայտվել պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, իսկ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։

Ըստ պարբերականի՝ քարտեզները գծել է Իսրայելի պաշտպանության բանակը, և դրանք ընդունվել են ԱՄՆ-ի կողմից՝ որպես հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի առաջարկի մի մաս։ 

Օգոստոսի 22-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է այն տեղեկատվությունը, թե երկրի ղեկավարությունը դիտարկում է միջազգային զորակազմի տեղակայման գաղափարը Գազայի հատվածի՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ֆիլադելֆիական միջանցքում։ Հայտարարության մեջ նշվել է, որ կառավարության ղեկավարը պնդում է այն սկզբունքը, որի համաձայն Իսրայելը կվերահսկի Ֆիլադելֆիական միջանցքը՝ կանխելու պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման վերազինումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում