Ռուսաստան

Կամչատկայում Մի-8 ուղղաթիռ է անհետացել․ ընթանում են որոնողական աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Կամչատկայում Մի-8 ուղղաթիռ է անհետացել․ ընթանում են որոնողական աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կամչատկայում որոնվում է «Վիտյազ-Աերո» ընկերության Մի-8 ուղղաթիռը՝ անձնակազմի երեք անդամներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։

Ստուգվում են ինքնաթիռում գտնվող 19 զբոսաշրջիկների տվյալները։

«Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ կա: Ուղղաթիռը որոնվում է հենց նույն ավիաընկերության կողմից։ Բացի անձնակազմի երեք անդամներից, ուղղաթիռում եղել է 19 զբոսաշրջիկ», - նշված է հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում