Աշխարհ

Բրազիլիայում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայի արևելքում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Պերնամբուկո նահանգի Ռեսիֆե քաղաքում։ Տանիքի փլուզման ժամանակ շենքում եղել է 60-ից 70 մարդ։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան իր ցավակցությունն է հայտնել զովածների հարազատներին։

«Խոր վշտով տեղեկացա երկու զոհերի և տասնյակ վիրավորների մասին, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է։ Ես իմ համերաշխությունն եմ հայտնում զոհերին, նրանց սիրելիներին, ընկերներին և Ռեսիֆե քաղաքին»,– ասել է երկրի ղեկավարը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում