Թուրքիա

Ստամբուլում հարձակվել են շտապօգնության բաժանմունքի վրա

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում հարձակվել են շտապօգնության բաժանմունքի վրա

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի վրա, վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Հայտնի է դարձել, որ Բահչելիեվլեր շրջանի հիվանդանոցներից մեկի շտապօգնության բաժանմունքում զինված հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Վնասվել է հիվանդանոցի շենքը և շտապօգնության մեքենան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, մեկ ժանդարմերիայի, մեկ մասնավոր անվտանգության աշխատակից և երկու քաղաքացիական անձ, տուժել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Մեքենան, որով իրականացվել է հարձակումը, քիչ անց հայտնաբերվել է առանց հանցագործների, ովքեր դիմել են փախուստի»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում