Աշխարհ

Լեհաստանում հայտարարել են, որ Վարշավան Ուկրաինայի տարածքում վերջինիս զինված ուժերի զինծառայողներին չի պատրաստի

1 րոպեի ընթերցում

Լեհաստանում հայտարարել են, որ Վարշավան Ուկրաինայի տարածքում վերջինիս զինված ուժերի զինծառայողներին չի պատրաստի

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Պավել Զալևսկին հայտարարել է, որ Վարշավան Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին չի պատրաստի վերջինիս տարածքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լեհական onet.pl հարթակը՝ հավելելով, որ մերժման հիմնական պատճառը հանդիսացել է նախագծի բարձր արժեքն, ինչպես նաև դրա տևողությունը և կազմակերպումը։ 

Պավել Զալևսկին նաև նշել է, որ Լեհաստանը հանդես է գալիս ԵՄ-ում ուկրաինացիների կրթությունը շարունակելու օգտին։ 

«Մեր կարծիքով՝ սա ամենաարդյունավետ լուծումն է և մենք այստեղ փոփոխություններ չենք ակնկալում», - փոխնախարարի խոսքերն է փոխանցել հարթակը։

Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալը հավելել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները չեն խոցվի Լեհաստանի տարածքում տեղակայված ուժերի և միջոցների օգնությամբ։ 

«Արևմուտքի կողմից Ուկրաինայի հակաօդային պաշտպանության արմատական ​​հզորացումը պետք է բավարար լինի, և լեհական ավիացիայի կողմից նման աջակցություն չի պահանջվում», - նշել է փոխնախարարը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում