Աշխարհ

Ուկրաինայի նախագահը երկրի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատարին ազատելու հրամանագիր է ստորագրել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահը երկրի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատարին ազատելու հրամանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի ստորագրած հրամանում։

«Նիկոլայ Նիկոլաևիչ Օլեշչուկին ազատել Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնից», - նշված է փաստաթղթում։

Ավելի վաղ Wall Street Journal թերթը, հիմնվելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ օդաչուի սխալի հետևանքով Ուկրաինան կորցրել է իրեն փոխանցված ամերիկյան F-16 կործանիչներից առաջինը:

Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա, որի անունը չի նշվում, Reuters գործակալությանը հայտնել է, որ ինքնաթիռի կործանումը պայմանավորված չէ ռուսական զորքերի գործողություններով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում