Աշխարհ

Բանգլադեշում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն աճել է

1 րոպեի ընթերցում

Photo by Munir Uz Zaman / AFP
Photo by Munir Uz Zaman / AFP

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանգլադեշում շարունակվող ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երկրի աղետների կառավարման և վնասների դեմ պայքարի նախարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Բանգլադեշում ջրհեղեղների հետևանքով 31 զոհի մասին։

«Վերջին ջրհեղեղների զոհերի թիվը 11 շրջաններում հասել է 54-ի։ Ջրհեղեղից տուժած շրջաններում բուժօգնություն է ցուցաբերում ընդհանուր առմամբ 567 բժշկական թիմ»,- ասված է զեկույցում:

Բանգլադեշում ջրհեղեղների պատճառը մշտական ​​անձրևներն են և ջրի հոսքը Հնդկաստանից։ Բանգլադեշի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրի հյուսիս-արևելքում սպասվում են չափավոր և հորդառատ անձրևներ, որոնք կարող են հանգեցնել գետերի մակարդակի բարձրացման:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում