Աշխարհ

Պորտուգալիայում հրշեջ ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Պորտուգալիայում հրշեջ ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պորտուգալիայում հրշեջ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 2 զինծառայող, ևս երկուսն անհետ կորել են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Diario de Noticias թերթը։

«Հանրապետական ​​ազգային գվարդիայի հինգ զինծառայողներից երկուսը, որոնք անհետ կորած էին համարվում հրշեջ ուղղաթիռի կործանումից հետո, հաստատվել է, որ մահացել են», - նշել է աղբյուրը։

Վերջինիս փոխանցմամբ՝ ուղղաթիռի օդաչուն փրկվել է և տեղափոխվել հիվանդանոց, ևս երկու զինվորական համարվում են անհետ կորած։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում