Ռուսաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համարձակ հայտարարություն է արել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

FILE PHOTO: NATO Secretary General Jens Stoltenberg holds a news conference at the alliance's headquarters in Brussels, Belgium November 16, 2022. REUTERS/Yves Herman
FILE PHOTO: NATO Secretary General Jens Stoltenberg holds a news conference at the alliance's headquarters in Brussels, Belgium November 16, 2022. REUTERS/Yves Herman

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը չի խախտում միջազգային իրավունքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Die Welt» պարբերականը, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հիշյալ լրատվամիջոցին տված հարցազրույցում։ 

«Միջազգային իրավունքի համաձայն՝ ուկրաինական զինուժի գործողությունը չի սահմանափակվում միայն սահմանով»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը՝ հավելելով, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք։

Բացի այդ, նա պնդել է, որ ռուս զինվորները, տեխնիկան և ռազմակայանները համարվում են օրինական թիրախներ։ Սթոլթենբերգը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի շրջանում հղի է ռիսկերով։

«Բայց դա Ուկրաինայի որոշումն է, թե ինչպես պաշտպանի իրեն», - եզրափակել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը: 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում