Բացահայտելով հոգեբանի հետ. ո՞րն է դպրոցներում հոգեբանի դերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բոլոր դպրոցներում 2023 թվականի սեպտեմբերից ներդրվել է հոգեբանի հաստիք: Ո՞րն է հոգեբանի դերը դպրոցում, ինչպե՞ս է կազմակերպում աշխատանքը, ո՞ւմ հետ է աշխատում, ո՞վ կարող է դիմել. սրանք հարցեր են, որոնց պատասխաններին բազմաթիվ ծնողներ իրազեկ չեն:

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Արմենպրես»-ը «Բացահայտելով հոգեբանի հետ» շարքի շրջանակում զրուցել է Երևանի թիվ 177 դպրոցի հոգեբան Քրիստինե Ալեքսանյանի հետ:

«Դպրոցի հոգեբանի ծառայությունը բավական բազմաբնույթ է և լայնածավալ: Գործունեությունը կազմակերպվում է ըստ հոգեբանի աշխատանքային պլանի, որն էլ ձևավորվում է դպրոցի տեսակի, տնօրինության առաջ քաշած հարցերի, ծնողների հետ հանդիպումների, դպրոցի հոգեբանի սուբյեկտիվ դիտարկումների հիման վրա: Հոգեբաններն աշխատում են և՛ երեխաների, և՛ մանկավարժների, և՛ ծնողական համայնքի հետ: Աշխատանքներն իրականացվում են տարբեր ուղղություններով՝ դիագնոստիկ, խորհրդատվական, շտկողական, զարգացման, սոցիալ-վերահսկողական, լուսավորչական՝ անհատական և խմբային»,-հոգեբանի գործառույթները ներկայացնում է Քրիստինե Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ դպրոցում հոգեբաններն աշխատանքն սկսում են դիտման մեթոդով՝ դիտարկումներ բոլոր դասարաններում, հատուկ պրոյեկտիվ մեթոդներ են օգտագործում անհատական և խմբային աշխատանքում: Հոգեդիագնոստիկ աշխատանքի համար օգտագործվում են թեստեր, կատարվում է ախտորոշում և կազմվում է եզրակացություն: Մինչև եզրակացության կազմումը, աշխատանք է իրականացվում՝ և մանկավարժների, և ծնողների հետ, անհատական և խմբային: Երեխայի հետ անհատական աշխատանքի համար ծնողի համաձայնությունը պարտադիր է:

Հոգեբանի աշխատանքի հիմնական նպատակն է օգնել երեխային հաղթահարել դժվարությունները, որոնք առաջանում են թե՛ ուսումնական գործընթացում, թե՛ միջանձնային հարաբերություններում: Հանդիպում են ադապտացիոն խնդիրներ, վախեր, ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ, բուլինգ, կոնֆլիկտներ փոխհարաբերություններում, ինտելեկտուալ ոլորտի դժվարություններ՝ ուշադրության, հիշողության, կենտրոնացման և այլ հարցերի հետ կապված: Առանձնահատուկ է աշխատանքը թե՛ առաջին դասարանցիների, թե՛ դեռահասների հետ:

Իսկ թե ի՞նչ խորհուրդներ է հոգեբանը տալիս ծնողներին, որոնք դպրոցում ամեն րոպե իրենց երեխայի կողքին լինելու հնարավորություն չունեն, ի՞նչ մոտեցումներ է ցուցաբերում առաջին դասարանցիների մուտքը դպրոց անցնցում կազմակերպելու համար, ինչպե՞:ս է տարվում աշխատանքը համընդհանուր ներառականությանն անցումից հետո, ի՞նչ հարցերով կարող են ծնողները դիմել դպրոցի հոգեբանին՝ Քրիստինե Ալեքսանյանը պատասխանել է զրույցի առավել ընդարձակ տեսանյութում:

Հայերեն

Միքայել Խաչատրյանը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը և կշարունակի աշխատանքը ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի