Արծաթե և բրոնզե մեդալներ վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության երիտասարդների թիմային պայքարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության երիտասարդների թիմային պայքարում Գոռ Խաչատրյան -Հայկ Մինասյան-Համլետ Կարենյան եռյակը 1618 միավորով դարձել է փոխչեմպիոն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, նշելով, որ նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան-Անահիտ Սարգսյան-Աիդա Ազատյան եռյակը 1510 միավորով նվաճել է բրոնզե մեդալ։

 

Հայերեն فارسی