Սպորտ

Հայաստանում «Յուվենթուս»-ի հետ համագործակցությամբ ֆուտբոլային ակադեմիա կհիմնվի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում «Յուվենթուս»-ի հետ համագործակցությամբ ֆուտբոլային ակադեմիա կհիմնվի

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը հաստատել է Պետական գույքի կառավարման կոմիտեի մշակած նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել ֆուտբոլային ակադեմիա։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող շենք-շինությունները, որտեղ ընկերությունը, համագործակցելով աշխարհահռչակ «Յուվենթուս» ակումբի հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիա։ 

Ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։

Նույն նախագծի շրջանակում նախատեսվում է մասնավորեցնել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը, որի կազմում է գլխավոր մարզադաշտին հարակից պահուստային դաշտը։  

«Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն պարտավորվել է 5 տարվա ընթացքում իրականացնել 1 միլիարդ 200 միլիոն դրամի ներդրում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում