Միացյալ Նահանգներ

Պեկինը և Վաշինգտոնը քննարկել են պետությունների ղեկավարների միջև փոխգործակցությունը

2 րոպեի ընթերցում

Պեկինը և Վաշինգտոնը քննարկել են պետությունների ղեկավարների միջև փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է երկու երկրների ղեկավարների միջև փոխգործակցության նոր փուլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է չինական Global Times պարբերականը։

Ինչպես նշում է հրատարակությունը, Վան Ին Սալիվանի հետ անցկացրել է «անկեղծ, առարկայական և կառուցողական չին-ամերիկյան ռազմավարական բանակցություններ»։ Կողմերը քննարկել են «մոտ ապագայում երկու պետությունների ղեկավարների միջև փոխգործակցության նոր փուլը»։

Չինացի փորձագետները կարծում են, որ Պեկինի և Վաշինգտոնի միջև ռազմավարական շփումների պահպանումը «կարևոր նշանակություն ունի ընթացիկ երկկողմ հարաբերությունների արդյունավետ կառավարման համար և օգնում է ԱՄՆ-ին ճիշտ պատկերացում կազմել Չինաստանի մասին»:

Ըստ Չինաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության՝ Վան Ին հայտարարել է, որ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները լի են շրջադարձերով, և կողմերը պետք է ճիշտ ուղի գտնեն, որպեսզի երկու մեծ տերությունները կարողանան գոյակցել։ 

Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ օգոստոսի 27-ին Ջեյք Սալիվանը և Վան Ին անցկացրել են «անկեղծ, առարկայական և կառուցողական» քննարկումներ երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։ 

Իսկ օգոստոսի 29-ին Սալիվանը հանդիպել է Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուսիայի հետ։ Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ կողմերը վերահաստատել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև կանոնավոր հաղորդակցության կարևորությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում