Միացյալ Նահանգներ

Պատրաստի մսամթերքի հետ կապված լիստերիոզի բռնկումն ԱՄՆ-ում ևս 5 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Պատրաստի մսամթերքի հետ կապված լիստերիոզի բռնկումն ԱՄՆ-ում ևս 5 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները հայտնել են, որ կտրատած պատրաստի մսամթերքի հետ կապված լիստերիոզի 14 նոր դեպք է հայտնաբերվել, ևս 5 մարդ մահացել է հիվանդությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Այսպիսով, երկրում լիստերիա բակտերիայի առաջացրած հիվանդության դեպքերի թիվը հասել է 57-ի, մահվան դեպքերի թիվը՝ 8-ի։ Սա ԱՄՆ-ում լիստերիոզի ամենամեծ բռնկումն է 2011 թվականից ի վեր։

Վերջին հինգ մահվան դեպքերը գրանցվել են Ֆլորիդայում, Թենեսիում, Նյու Մեքսիկոյում և Հարավային Կարոլինայում։ 

Լիստերիան շատ դիմացկուն բակտերիա է և կարող է պահպանվել տարբեր մակերևույթների վրա, օրինակ՝ միս կտրատող գործիքների, ինչպես նաև սննդի վրա՝ նույնիսկ սառնարանում։ Չնայած ցածր ջերմաստիճանը չի սպանում բակտերիան, այնուամենայնիվ, բարձր ջերմաստիճանով ջերմային մշակումը կարող է վերացնել այն։

Հիվանդության ախտանիշներից են տենդը, դողէրոցքը և գլխացավը։ Որոշ մարդկանց մոտ ախտանիշները կարող են ի հայտ գալ վարակվելուց մինչև տասը շաբաթ հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում