Միացյալ Նահանգներ

Հնդկաստանն ԱՄՆ-ից գնել է ևս 73 000 ինքնաձիգ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանն ԱՄՆ-ից գնել է ևս 73 000 ինքնաձիգ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանն ԱՄՆ-ի հետ ստորագրել է 73 հազար SIG-Sauer-716 Patrol ավտոմատ գրոհային հրացանների մատակարարման պայմանագիր՝ ՆԱՏՕ-ի 7,62x51 մմ ստանդարտ տրամաչափի փամփուշտների hամար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ  մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ վկայակոչելով  զինվորական աղբյուրի։

«Խոցման 500 մ հեռահարությամբ SIG-Sauer-716 ինքնաձիգները նախատեսված են բանակային զորամասերի զինման համար, որոնք տեղակայված են Չինաստանի և Պակիստանի հետ Հնդկաստանի սահմաններին», - մեջբերում է հրատարակությունն աղբյուրի խոսքը։

Պայմանագիրն ստորագրվել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության կողմից իրականացվող արագացված ռազմական գնումների ծրագրի շրջանակներում։ Ավելի վաղ Նյու Դելին և Վաշինգտոնը կնքել են առաջին գործարքը, որը նախատեսում է 72 400 SIG-716 ինքնաձիգի մատակարարում: Դրանց համար զինամթերքի արտադրությունն ամբողջությամբ ապահովում են Հնդկաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում