Եվրոպա

Մեծ Բրիտանիան պլանավորում է Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագիր կնքել

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան պլանավորում է Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագիր կնքել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի բանագնացների թիմը պլանավորում է առաջիկա վեց ամիսը տրամադրել Գերմանիայի հետ նոր պայմանագրի համաձայնեցմանը, որը ներառում է պաշտպանական համագործակցություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Սթարմերի գրասենյակը հաղորդել է Գերմանիա նրա այցից առաջ:

«Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև նոր պայմանագիրը կդառնա Եվրոպայի հետ Միացյալ Թագավորության հարաբերությունների ավելի լայն վերաբեռնման հիմնական տարրը և կհիմնվի պաշտպանական համաձայնագրի վրա, որի շուրջ ներկայում բանակցություններ են ընթանում երկու երկրների միջև և, ինչպես ակնկալվում է, ավարտվելու են աշնանը: Դրա հետ մեկտեղ, երկու կողմերը ցանկանում են նոր գործընկերությունը համաձայնեցնել 2025 թ. սկզբին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նշում է, որ համաձայնագիրը կարող է ներառել նաև «համագործակցության ընդլայնման կենսականորեն կարևոր ոլորտներ»՝ հասանելիություն շուկաների նկատմամբ, կարևորագույն գիտական ​​հետազոտություններ, նորարարություններ ու տեխնոլոգիաներ, էկոլոգիապես մաքուր էներգիա, առևտուր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում