ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուլյանովսկի «Վերսալ» առևտրի կենտրոնում հրդեհի պատճառով մոտ 200 մարդ տարհանվել է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
Ուլյանովսկի «Վերսալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը ԱԻՆ-ը ստացել է Մոսկվայի ժամանակով 18:59-ին։ Ժամը 19:21-ին հրդեհը մարվել է։
«Մոտ 200 մարդ ինքնուրույն լքել է տարածքը»,- հայտնել են ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունից։