Լիխաչովն ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն ուսումնասիրել է իրավիճակը Կուրսկի ԱԷԿ-ում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ հանգամանորեն ուսումնասիրել է Կուրսկի ատոմակայանում առկա իրավիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Մեր գործընկերները բավականին արագ արձագանքեցին հրավերին, եկան և մանրամասնորեն ուսումնասիրելով կայանի գործերի վիճակը՝ տեսան այն լարվածությունը, որն այսօր կա Կուրչատովում, գործող կայանի տարածքում, շինհրապարակում։ Նրանք տեսան միջոցառումների մի շարք, որոնք ապահովում են անվտանգությունը, առաջին հերթին՝ մարդկանց և օբյեկտների անվտանգությունը»,- ասել է Լիխաչովը՝ մեկնաբանելով Գրոսիի՝ Կուրսկի ԱԷԿ կատարած այցի արդյունքները։