Սփյուռք

Ավարտվել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը. հյուրընկալվել են 600 սփյուռքահայ  պատանիներ 20 երկրներից

2 րոպեի ընթերցում

Ավարտվել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը. հյուրընկալվել են 600 սփյուռքահայ  պատանիներ 20 երկրներից

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը: Այն այս տարի անցկացվել է 6 փուլով` հյուրընկալելով 13-18 տարեկան 600 սփյուռքահայ  պատանիների 20 երկրներից։   

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից,  ծրագրի 6-րդ փուլի փակման արարողության ընթացքում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում կարևորել է ծրագիրը նպատակը՝ նպաստելու սփյուռքահայ պատանիների շրջանում ազգային ինքնության պահպանմանն ու հայրենիքի հետ կապի ամրապնդմանը։ ««Քայլ դեպի տուն»-ը մեր գրասենյակի ամենամյա ծրագրերից է։ Լիահույս եմ, որ ծրագրի երկու շաբաթների ընթացքում դուք նորովի եք բացահայտել Հայաստանն ու ձեռք բերել ընկերներ, որոնց հետ շփումը կշարունակեք ծրագրի ավարտից հետո»,- նշել է Զարեհ Սինանյանը՝ դիմելով ծրագրի մասնակիցներին։ 

Ըստ աղբյուրի՝ ծրագրի ընթացքում պատանիները հաճախել են հայերեն լեզվի, հայագիտական առարկաների և ազգային երգ ու պարի դասընթացների, ինչպես նաև այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր և ծանոթացել առկա կրթական հնարավորություններին։ 

Նշվում է, որ ծրագրի հայաստանյան փուլի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում