Ռուսաստան

Պաղեստինը BRICS-ին անդամակցելու հարցում կներկայացնի

1 րոպեի ընթերցում

Պաղեստինը BRICS-ին անդամակցելու հարցում կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կազանում հոկտեմբերին կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո Պաղեստինը ասոցիացիային միանալու հարցում կուղարկի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ընթացքում  ռուսական Коммерсант-ի հարցին ի պատասխան նշել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։

«Գագաթնաժողովի հրավերի փաստը դրական մեսիջ է պաղեստինյան ժողովրդին և  Պաղեստինի ղեկավարությանը»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ BRICS-ի գագաթնաժողովը ամբողջությամբ նվիրված կլինի Պաղեստինին։

 «Հետևաբար, մենք ամենադրական ակնկալիքներն ունենք գագաթնաժողովից»,- հավելել է Աբդել Հաֆիզ Նոֆալը:

Օգոստոսի 12-ից 14-ը նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվայում էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ Այս հանդիպման ժամանակ Ռուսաստանի ղեկավարը Պաղեստինին հրավիրել է ԲՐԻԿՍ-ի առաջիկա գագաթնաժողովին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում