Ռուսաստան

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Կուրսկի ատոմակայան

1 րոպեի ընթերցում

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը  կայցելի  Կուրսկի ատոմակայան

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին օգոստոսի 26-ին Վիեննայից կմեկնի Ռուսաստան, իսկ հաջորդ օրը կայցելի Կուրչատով քաղաք և Կուրսկի ատոմակայան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Վիեննայում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

Ռուսական կողմի պնդմամբ՝  օգոստոսի 22-ի գիշերը ուկրաինական ուժերը փորձել են գրոհել Կուրսկի մարզի Կուրչատովում տեղակայված ատոմակայանը՝ օգտագործելով կամիկաձե անօդաչու թռչող սարք, որը չեզոքացվել է։

Գրոսսին Կուրչատով քաղաք և Կուրսկի ԱԷԿ կժամանի «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հրավերով։ 

Ավելի վաղ՝  ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը  հայտարարել էր, որ իր ուղևորության ընթացքում մտադիր է հանդիպել ատոմակայան ղեկավարության հետ և պարզել, թե արդյոք այն ենթարկվել է հարձակումների։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում