Լիբիայի արևելքում դադարեցվել է նավթի արդյունահանումն ու արտահանումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի արևելյան մասում գործող կառավարությունը հայտարարել է նավթի արդյունահանման և իր կողմից վերահսկվող տարածքից դրա արտահանման ամբողջական դադարեցման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Ըստ կառավարության հայտարարության՝ «ֆորս մաժորը» տարածվում է բոլոր հանքավայրերի, տերմինալների և նավթային ենթակառուցվածքի օբյեկտների վրա։

Այս հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 3 %-ով՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 81 դոլարը։

Արդյունահանումը դադարեցնելու որոշումն ընդունվել է Լիբիայի արևմուտքում իշխող, միջազգայնորեն ճանաչված կառավարության հետ դիմակայության ֆոնին։ Հակասությունները վերաբերում են Լիբիայի կենտրոնական բանկի ղեկավարությանը։ Ավելի վաղ արևմտյան կառավարությունը հայտարարել էր Կենտրոնական բանկի ղեկավար Սադիկ ալ Քաբիրի պաշտոնաթողության մասին, որը հրաժարվել էր լքել իր զբաղեցրած պաշտոնը։

Հուլիսին Լիբիան օրական արդյունահանել է շուրջ 1,15 մլն բարել նավթ։ Այդ ժամանակվանից արդյունահանումը դադարեցվել է երկրի ամենամեծ «Շարարա» հանքավայրում, որն արտադրում է օրական գրեթե 270 հազար բարել: Լիբիայի արևելքում են գտնվում երկրի նավթի պաշարների հիմնական մասը և արտահանման չորս տերմինալները:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում