Տավուշում ապօրինի անտառահատման դեպքերով վերականգնված վնասի չափն 9 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի Դատախազության՝ Իջևանում տեղակայված նստավայրում:

Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, մարզի՝ իրավապահ մարմինների ղեկավար կազմն ու Տավուշի մարզի դատախազության դատախազները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, մարզի դատախազ Արմեն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները, համաձայն որոնց՝ ապօրինի անտառահատման դեպքերով նախաձեռնվել է 159 քրեական վարույթ (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 135), դրանց հետևանքով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 18 մլն 217 հազար դրամի վնասը (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 915 հազար դրամ), դատարան է ուղարկվել 179 քրեական գործ (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 121), դատարանում քննվել և ավարտվել է 229 քրեական գործ (2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 127), քրեական վարույթներով տարբեր պետական մարմիններ են ներկայացվել 15 միջնորդագիր, որից մեկը՝ խրախուսական և 17 հաղորդում:

Հանրապետության գլխավոր դատախազը Տավուշի մարզի դատախազին հանձնարարել է պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրություններ սկսել Աղստևի գետափնյա հատվածներում` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի վերաբերյալ: 

Մարզային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այցելել են Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայր, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ՝ մարզում Զինվորական դատախազության նստավայր տեղակայելու նպատակով: 

Աշխատանքային երկօրյա այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է նաև Աչաջուր բնակավայրի գրադարան և հարցուպատասխանի ձևաչափով զրուցել գրադարանից օգտվող՝ տարբեր տարիքային խմբերի աշակերտների հետ:

Գլխավոր դատախազը եղել է մարզի մի շարք բնակավայրերում ևս, ինչպես նաև ՀՀ զինվորական դատախազի և ՀՀ պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորման տարբեր ստորաբաժանումներ:

Հայերեն

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը