Նորատուս գյուղում հիմնանորոգվել է երկու փողոց
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են Գրիգոր Լուսավորչի և Սևանի փողոցների նրբանցքները։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գրիգոր Լուսավորչի փողոցի նրբանցքը հիմնանորոգվել է 260 գծամետր երկարությամբ և 1636 քմ մակերեսով, Սևանի փողոցի N1 նրբանցքը՝ 1373 քմ մակերեսով և 145 գծամետր երկարությամբ։
Երկու փողոցի նրբանցքների հիմնանորոգման արժեքը կազմում է 39 մլն 924 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի սկզբից և արդեն գտնվում են ավարտական փուլում։
Իրականացվելու է նաև փողոցների կահավորում՝ գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում։
Խոսրով Խլղաթյան