«Պոլիսը՝ հին և նոր». Պոլսում հրատարակվել է Լևոն Լաճիկյանի եռալեզու պատկերագիրքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիո հայոց պատրիարք Սահակ Բ. Մաշալյանի հովանավորությամբ և օրհնությամբ Պոլսում լույս է տեսել հայրենի արվեստագետ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի «Պոլիսը՝ հին և նոր» պատկերագիրքը: Վերջինս ամփոփում է 100-ից ավելի գծանկարներ, որոնք ցոլացնում են Բոսֆորի գեղեցկուհու քաղաքային զանազան տեսարանները, ինչպես նաև պատկերներ՝ Քընալը և Մեծ կղզիներից: Առանցքում, իհարկե, հայ Պոլիսն է՝ եկեղեցիներ, պատմական կառույցներ, գերեզմանատներ և այլն: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լևոն Լաճիկյանը նկատեց՝ ամեն անգամ այցելելով Պոլիս՝ ինքը զգուշությամբ է ոտքը հպում գետնին՝ չտրորելու համար Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի, Վարուժանի և մյուս մեծերի ոտնահետքերը:

Լևոն Լաճիկյանը նոր է վերադարձել Ստամբուլից, որի մերձակա՝ Քընալը հայահոծ կղզու Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պարտեզում մեծ շուքով տեղի է ունեցել «Պոլիսը՝ հին և նոր» պատկերագրքի շնորհանդեսը՝ ներկայությամբ Պատրիարք Հոր: Բոլոր ելույթ ունեցողները միաբերան արժևորել են գրքի լույսընծայումն՝ այն համարելով եզակի հրատարակություն՝ իր բեղուն բովանդակությամբ և պոլիսյան ներշնչանքով: 

Ստամբուլի բոլոր հայկական թերթերը՝ «Ժամանակ», «Մարմարա» և «Ակօս», ծավալուն անդրադարձներ են կատարել մշակութային այս կարևոր իրադարձությանը: 

«Լաճիկեանի այս հարիւր ստեղծագործութիւնները Յովհաննէս Այվազովսկիի, Մարտիրոս Սարեանի, Փանոս Թերլեմեզեանի գործերու նման իրենց վկայութեան բաժինը կ՛ունենան քաղաքիս պատմութեան մէջ եւ ուրոյն դրոշմը՝ այս պատմական բնակավայրի վրայ»,- գրել է «Ակօս» շաբաթաթերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էսդուքեանը:

Սույն պատկերագրքի հրատարակության եռալեզու հանգամանքը՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն, թույլ կտա այն հասանելի դարձնել նաև օտար շրջանակների համար:

Հայերեն Türkçe

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները