Աշխարհ

Բուրկինա Ֆասոյում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է մինչև 200 մարդ

1 րոպեի ընթերցում

Բուրկինա Ֆասոյում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է մինչև 200 մարդ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 200 մարդ է զոհվել, ևս 140-ը՝ վիրավորվել Բուրկինա Ֆասոյի Բարսալոգու բնակավայրի վրա զինյալների հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Al Jazeera լրատվամիջոցից։

Զոների թվում կան զինվորականներ և քաղաքացիական անձինք: Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, դրա պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Քաիդայի» հետ կապված «Ջամա աթ Նուսրաթ» խմբավորումը։

Զինյալները հարձակվել են մարդկանց խմբի վրա, որոնք խրամատներ էին փորում քաղաքի պաշտպանության համար:

Բուրկինա Ֆասոյի անվտանգության ծառայության տվյալներով՝ ահաբեկիչները կարողացել են զավթել շարժական հիվանդանոց և զենք:

Վերջին տասնամյակի ընթացքում Բուրկինա Ֆասոյում զինված խմբավորումները սպանել են տասնյակ հազարավոր մարդկանց, տեղահանել ավելի քան 2 միլիոն մարդու։ Նորվեգիայի փախստականների հարցերով խորհրդի տվյալներով՝ Բուրկինա Ֆասոյում 2023 թվականին ավելի քան 8400 մարդ է սպանվել՝ 2022 թվականի համեմատ գրեթե երկու անգամ ավելի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում