Ռուսաստան

Ուկրաինան հայտնել է ՌԴ-ի կողմից զանգվածային հարվածների մասին. զոհվել է Reuters-ի խորհրդականը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան հայտնել է ՌԴ-ի կողմից զանգվածային հարվածների մասին. զոհվել է Reuters-ի խորհրդականը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան գիշերը ենթարկվել է զանգվածային համակցված հարձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ բացի տասնյակ անօդաչուներից, ռուսական ինքնաթիռներից և նավերից նույնպես Ուկրաինայի տարբեր մարզերի ուղղությամբ արձակվել են հրթիռներ։

Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Սումիի, Չեռնիգովի, Պոլտավայի, Չերկասիի, Խարկովի մարզերում։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի հյուրանոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է իր աշխատակից, Բրիտանիայի քաղաքացի Ռայան Էվանսը։ Նա աշխատում էր որպես անվտանգության հարցերով խորհրդական և գտնվում էր հրթիռային հարվածի ենթարկված «Սապֆիր» հյուրանոցում։

Reuters-ի երկու աշխատակից վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ Դոնեցկի մարզային դատախազության՝ հարվածը հասցվել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում