Եվրոպա

Ֆրանսիայում սինագոգի մոտ պայթյուն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում սինագոգի մոտ պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավում՝ Լա Գրանդ-Մոտ կոմունայում, սինագոգի մոտ պայթյուն է տեղի ունեցել, ոստիկանությունը այն դիտարկում է որպես հրկիզման փորձ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն։

Երկու մեքենաներ են այրվել Բեթ Յակով սինագոգի մոտ: 

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը կատարվածը որակել է որպես ակնհայտ հանցավոր արարք։

«Ուզում եմ մեր հրեա համաքաղաքացիներին և քաղաքապետարանին հավաստիացնել, որ լիարժեք աջակցություն եմ հայտնում»,–X-ի իր միկրոբլոգում գրել է նա՝ հավելելով, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ բացահայտելու հանցագործին:  

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում