Քամալա Հարիսը պաշտոնապես ընդունել է իր առաջադրումը, Օբաման աջակցություն է հայտնել նրան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չիկագոյում անցկացվող Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի ընթացքում արարողակարգային քվեարկության ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին հաստատել են նախագահի թեկնածուի պաշտոնում։ Նրա օգտին քվեարկել է 4566 պատվիրակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNN-ը հաղորդում է, որ Հարիսն այդ ժամանակ գտնվում էր Վիսկոնսին նահանգում, որտեղ իր փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցի հետ նախընտրական հանրահավաք էր անցկացնում։ Նա այնտեղից տեսակապով միացել է Չիկագոյում անցկացվող համագումարին և ընդունել իր առաջադրումը։

Իսկ Չիկագոյում, որտեղ համագումարի երկրորդ օրն էր, Քամալա Հարիսին իրենց աջակցությունն են հայտնել նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին առաջին տիկին Միշել Օբաման։ 

Բարաք Օբամայի խոսքով՝ «Ամերիկան պատրաստ է ավելի լավ պատմության»։ Օբաման քննադատել է նախկին նախագահ և հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ ԱՄՆ-ին հարկավոր չէ Թրամփի՝ ևս չորս տարվա նախագահություն։ 

«Ամերիկան պատրաստ է նոր էջի, Ամերիկան պատրաստ է ավելի լավ պատմության։ Մենք պատրաստ ենք նախագահ Քամալա Հարիսին», - ասել է Օբաման։

Նա նաև նշել է, որ պատմությունը կհիշի նախագահ Ջո Բայդենին, որն Օբամայի նախագահության ժամանակ զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։

Բայդենը ելույթ է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի առաջին օրը։ Նա բեմ է դուրս եկել արցունքոտ աչքերով, երկար ելույթում թվարկել է նախագահության ընթացքում իր ունեցած ձեռքբերումները և գովել Քամալա Հարիսին՝ նշելով, որ իր կարիերայի լավագույն որոշումը եղել է Քամալա Հարիսին որպես փոխնախագահ ընտրելը։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։

Հայերեն English Français

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը