Ռուսաստան

Վլադիմիր Պուտինը 2011 թվականից ի վեր առաջին անգամ այցելել է Չեչնիա

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը 2011 թվականից ի վեր առաջին անգամ այցելել է Չեչնիա

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի երեկոյան ժամանել է Չեչնիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Интерфакс-ը:

Օգոստոսի 20-ին նա այցելել է ՌԴ ևս երկու հյուսիսկովկասյան տարածաշրջաններ՝ Կաբարդինո-Բալկարիա և Հյուսիսային Օսիա։ 

Վերջին 13 տարիներին սա Վլադիմիր Պուտինի առաջին այցելությունն է Չեչնիա, որի վարչական կենտրոն Գրոզնիի օդանավակայանում ՌԴ նախագահին դիմավորել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։ 

Նախորդ անգամ Պուտինը Չեչնիա էր այցելել 2011 թվականի դեկտեմբերին, երբ զբաղեցնում էր Ռուսաստանի Դաշնության վարչապետի պաշտոնը։ Չեչնիայի ղեկավար Կադիրովը նրան բազմիցս հրավիրել է տեսնելու, թե ինչպես է զարգանում հանրապետությունը, իսկ անցած տարվա վերջին խորհրդակցություններից մեկի ժամանակ նույնիսկ դժգոհել էր, որ Չեչնիայի ավագանու ներկայացուցիչներն իրեն նախատում են այն բանի համար, որ ՌԴ նախագահը չի այցելում այդ հանրապետություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում