ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին մանրամասներ է զեկուցել զորամիավորման տարբեր հատվածներում շինաշխատանքների ընթացքի մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նշելով, որ Սուրեն Պապիկյանը հանձնարարել է խստորեն հետևել շինարարական նորմերին և ժամկետներին:
Օգոստոսի 20-ին N բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է զորամիավորման տարբեր հատվածներում պլանավորված շինաշխատանքներին: