Ճապոնիայում կորած մկրատի պատճառով չեղարկվել և հետաձգվել են բազմաթիվ չվերթեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայի Հոկայդո կղզու օդանավակայաններից մեկում 36 չվերթ չեղարկվել է, 201-ը՝ հետաձգվել՝ նստեցման ելքերի մոտ գտնվող խանութից մկրատի անհետանալու պատճառով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ին, Նոր Տիտոսեի միջազգային օդանավակայանում: Ներքին թռիչքների տերմինալում չվերթերը կասեցվել են, քանի որ մկրատի անհետանալու պատճառով անվտանգության աշխատակիցները սկսել են նորից ստուգել մեկնման սրահում գտնվող բոլոր ուղևորներին։ 

Մկրատը գտել են կիրակի օրը՝ օգոստոսի 18-ին, նույն խանութում, սակայն այդ մասին օդանավակայանի ղեկավարությունը հայտնել է միայն դրա հաջորդ օրը, այն բանից հետո, երբ հաստատվել է, որ դա նույն մկրատն է եղել, որը կորել էր խանութից։ 

Սոցիալական ցանցերի օգտատերերից շատերն, արձագանքելով այս միջադեպին, գրել են, որ սա վերահաստատում է իրենց վստահությունը Ճապոնիայի օդային անվտանգության մեջ։

Նոր Տիտոսեի օդանավակայանը Հոկայդոյի ամենամեծ օդանավակայանն է և ճապոնիայում ամենածանրաբեռնվածներից մեկը։ 2022 թվականին այդ օդանավակայանից օգտվել է ավելի քան 15 միլիոն ուղևոր։

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել