Թուրքիան մտադիր է մեկ տարվա ընթացքում ավարտել նոր սահմանադրության նախապատրաստումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նոր սահմանադրության մշակման և ընդունման շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում՝ փաստաթուղթը 2025 թվականի աշնանային նստաշրջանում խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Նուման Քուրթուլմուշը։

«Մեր ծրագիրն է նոր սահմանադրության շուրջ բանակցություններն ավարտել մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ 2024 թ. հոկտեմբերից մինչև 2025 թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, և սկսել նոր օրենսդրական տարում դրա ընդունման աշխատանքը», - ասել է նա Milliyet թերթին՝ հավելելով, որ հոկտեմբերից նախատեսվում է փաստաթղթի պատրաստման աշխատանքներին ներգրավել ոչ կառավարական կազմակերպությունների, բուհերի, իշխանության դատական ​​ճյուղի և հասարակայնության ներկայացուցիչներին։

«Մենք հաշվի կառնենք յուրաքանչյուրի կարծիքը…. 28-րդ գումարման խորհրդարանի հիմնական խնդիրներից մեկը ժամանակակից, ժողովրդավարական, ներառական և համապարփակ սահմանադրության մշակումն է: Ես մեր խորհրդարանում տեսնում եմ նոր սահմանադրություն ընդունելու ցանկություն և հույս ունեմ, որ դա կարվի», - ասել է Քուրթուլմուշը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ  բազմիցս հայտարարել է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին ներկայիս սահմանադրության փոխարեն, որն ընդունվել է 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո։ 2017 թվականի հանրաքվեից հետո հանրապետությունում կառավարման խորհրդարանական ձևը փոխարինվեց նախագահականով, սակայն նոր սահմանադրություն չընդունվեց։ 2023 թվականի մայիսին վերընտրվելուց հետո Էրդողանը նշել է, որ նոր սահմանադրության ընդունումն իր վարչակազմի հիմնական խնդիրներից մեկն է:

Հայերեն Русский

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին

Եվրոպական ինդեքսներն աճել են - 21/07/26