Հասարակական

Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նպատակով պարզ փորձաքննության արդյունքները պատրաստ են

1 րոպեի ընթերցում

Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման  նպատակով պարզ փորձաքննության արդյունքները պատրաստ են

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նպատակով պարզ փորձաքննության արդյունքները ստացվել են, դրանք ներկայացվել են կապալառու ընկերության լրամշակմանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը:

Ըստ նրա՝ ակնկալվում է, որ մինչև սեպտեմբերի վերջ լրամշակված նախագիծը պատրաստ կլինի, որն էլ կներկայացվի վերջնական փորձաքննության։

«Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբեր լինեն ՇՄԱԳ-ն ու փորձաքննությունները։ Արդեն եկող տարի կկարողանանք սկսել մրցութային գործընթացը»,-զեկուցվեց քաղաքապետին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում