Հասարակական

Աղբահանության նոր տեխնիկան ամբողջությամբ աշխատում է, սակայն կա վարորդի կարիք

1 րոպեի ընթերցում

Աղբահանության նոր տեխնիկան ամբողջությամբ աշխատում է, սակայն կա վարորդի կարիք

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղբահանության նոր ձեռք բերված տեխնիկան ամբողջությամբ աշխատում է, սակայն այս պահին վարորդների թափուր հաստիքներ կան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը։ 

«Մոտ 15 վարորդի կարիք ունենք, որ կարողանանք լիարժեք աշխատանքներ իրականացնել, որովհետև բոլոր վարորդները դուրս են գալիս տարածք, և եթե մի մեքենա խափանվում է տարածքում, տվյալ վարչական շրջանում արագ փոխարինման կարիք է առաջանում։ Փաստացի, պահուստային վարորդ չունենք, բայց ունենք պահուստային ավտոմեքենաներ»,-նշեց նա:

Կատվալյանը նաև հավելեց, որ կայացել է բանվորների և հավաքարարների արտահագուստի մրցույթը, կա հաղթող ընկերություն և ֆինանսական միջոցներ տրամադրելուց հետո արդեն կկնքվի պայմանագիր, որպեսզի մատակարարվի արտահագուստը: 

«Մեր բանվորներն ու  հավաքարարներն արդեն կունենան պատշաճ արտահագուստ»,-նշեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավարը:

Ըստ նրա՝ ծրագրի համար կծախսվի  մոտ 11 մլն դրամ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում