Ֆիլիպիններում հայտնաբերվել է mpox վիրուսի՝ այս տարի առաջին դեպքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆիլիպիններում հայտնաբերվել է mpox (կապիկի ծաղիկ) վիրուսի դեպք՝ առաջինը 2023 թ. դեկտեմբերից ի վեր։ Վիրուսի շտամը հայտնի կդառնա անալիզների պատասխանից հետո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ երկրի Առողջապահության նախարարության՝ բուժառուն 33-ամյա ֆիլիպինցի է, որը երկրից դուրս չի եկել։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) օգոստոսի 14-ին mpox-ի նոր բռնկումը հայտարարեց «արտակարգ իրավիճակ առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի»: 

Աշխարհ

ԱՀԿ-ն գլոբալ արտակարգ դրություն է հայտարարել mpox վիրուսի բռնկման պատճառով

ԱՀԿ-ի կողմից ահազանգի ամենաբարձր մակարդակի հայտարարումը կապված է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վիրուսի բռնկման հետ, որը տարածվել է նաև հարևան երկրներում։

Ֆիլիպիններում սա mpox-ի լաբորատոր հաստատված տասներորդ դեպքն է 2020 թ. հուլիսին առաջին դեպքի հայտնաբերումից ի վեր։ 

Վիրուսի նոր տեսակը մտահոգություն է առաջացրել ամբողջ աշխարհում, քանի որ հեշտությամբ տարածվում է սերտ շփման միջոցով։

Mpox-ի նոր տեսակը հայտնաբերվել է Շվեդիայում, Պակիստանում։ Ավստրալիայում ևս գրանցվել են դեպքեր, սակայն այնտեղ հայտնաբերված շտամը տարբերվում է Աֆրիկայում հայտնաբերվածից։

Հիվանդությունը, որի հարուցիչը կապիկի ծաղիկ վիրուսն է, ուղեկցվում է գրիպի ախտանիշների նման ախտանիշներով և թարախային բշտիկներով։ Այն սովորաբար մեղմ ընթացք ունի, սակայն կարող է մահվան հանգեցնել երեխաների, հղի կանանց և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ։

Աշխարհ

Շվեդիայում, Պակիստանում և Ավստրալիայում «Կապիկի ծաղիկ»-ի դեպքեր են գրանցվել

 

Հայերեն

ՀՀ ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի

ՀՀ ՇՄ նախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է Չինաստանի տաղավարի բացման արարողությանը

COP17-ի Կանաչ գոտին հանրության լայն շրջանակին կներկայանա բազմաբովանդակ հարթակներով և միջոցառումներով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շրջել է COP17-ի «Կանաչ գոտու» տաղավարներում

Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով

Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է