Հասարակական

Անձնագրային մի շարք բաժիններ այսօր աշխատում են

1 րոպեի ընթերցում

Անձնագրային մի շարք բաժիններ այսօր աշխատում են

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային մի շարք բաժիններ այսօր աշխատում են: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածած հաղորդագրությունից, այսօր աշխատում են Երևանում՝ Շենգավիթի, Արաբկիրի, Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Կենտրոն 1, Աջափնյակի, Դավիթաշենի, Նուբարաշենի, Կոտայքի մարզում՝ Աբովյանի, Եղվարդի, Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի, Արմավիրի, Արարատի մարզում՝ Արտաշատի, Մասիսի, Արագածոտնի մարզում՝ Աշտարակի բաժինները։

«Երևանում և մոտակա անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։

Նույն ձևաչափով ծառայություններ կմատուցվեն նաև օգոստոսի 24-ին»,-նշված է ծառայության տարածած հաղորդագրությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում