Մշակույթ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանին նվիրված միջոցառում է կազմակերպվել

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանին նվիրված միջոցառում է կազմակերպվել

ՄՈՍԿՎԱ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի հայագիտության ամբիոնում կազմակերպվել է հիշատակի երեկո՝ նվիրված հայ անվանի նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանին։ 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է  եկել հայագիտության ամբիոնի վարիչ Աիդա Մարանջյանը, իսկ նկարչի կյանքն ու ստեղծագործական ուղու շրջափուլերի վերլուծությունը ներկայացրել է արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ պատմության և արվեստի ամբիոնի դասախոս Հռիփսիմե Վարդանյանը։

Բանախոսն անդրադարձել է կտավների ժանրային առանձնահատկություններին, խոսել Ռուդոլֆ  Խաչատրյանի ուրույն ձեռագրի մասին։

«Ռուդոլֆ Խաչատրյանն, իրավամբ, մեծ նկարիչ է՝ չնայած, որ նրա թողած ժառանգության մասին շատ քիչ է խոսվում։ Նա գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի աշակերտն է, և նրանց մտերմությունն իրապես մեծ ազդեցություն է ունեցել Խաչատրյանի ստեղծագործական աշխարհի ձևավորման գործում։ Գծի վարպետությունն  ու պոետիկան նրա կտավներում կատարելության են հասցված։ Հենց այդ առանձնահատկությունները գնահատելով է, որ Տարկովսկին նրան «գրաֆիկայի վարպետ» է կոչել»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հռիփսիմե Վարդանյանը։

Երեկոյի ընթացքում հնչել են երաժշտական կատարումներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում