Ադրբեջան

Ադրբեջանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գաբալայի շրջանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ թունավորման կասկածանքով շրջանային հիվանդանոց է դիմել 55 մարդ, որոնք հարսանիքի են ներկա գտնվել Գաբալա քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում։ 

«Շրջանային դատախազությունում հետաքննություն է սկսվել: Թունավորման պատճառները պարզելու համար դատախազության և Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալության աշխատակիցները վերցրել են սննդամթերքի նմուշներ, նշանակել համապատասխան փորձաքննություններ, և կատարվել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ», - ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

51 տուժած անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել ամբուլատոր բուժման համար, չորսը շարունակում են մնալ Գաբալայի շրջանային հիվանդանոցում, նրանցից երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում