Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ը հարված չի հասցնի Իսրայելին Գազայի շուրջ բանակցությունների ընթացքում. աղբյուրներ

2 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը հարված չի հասցնի Իսրայելին Գազայի շուրջ բանակցությունների ընթացքում. աղբյուրներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիաների «Հեզբոլլահ» շարժումը մտադիր չէ հարված հասցնել Իսրայելին Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով «Հեզբոլլահ»-ին մոտ կանգնած անանուն աղբյուրի։

«Մենք կարող ենք ասել, որ «Հեզբոլլահ»-ը չի սկսի հատուցման իր գործողությունը, քանի դեռ Կատարում ընթանում են բանակցությունները, որովհետև շարժումը չի ցանկանում պատասխանատվություն կրել խորհրդակցությունների կամ հնարավոր գործարքի խափանման համար», - հայտնել է նա պարբերականի հետ զրույցի ժամանակ: 

Ըստ աղբյուրի՝ Բեյրութում իսրայելական հարվածից «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության պատասխանը «հրատապ բնույթ չի կրում և ժամանակային սահմանափակումներ չունի»։

Օգոստոսի 15-ին Դոհայում ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ սկսվել է բանակցությունների նոր փուլը, որի նպատակն է Գազայի հատվածում հրադադարի հաստատումը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակումը: Իսրայելը պատվիրակություն է ուղարկել Դոհա, ՀԱՄԱՍ-ը՝ ոչ։ 

Տարածաշրջանում էսկալացիայի հերթական փուլը հաջորդել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը, որի մեջ Իրանը մեղադրում է Իսրայելին, ինչպես նաև Բեյրութում Իսրայելի կողմից Ֆուադ Շուքրի սպանությանը։ Իրանը, ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժ լուծել Իսրայելից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում