Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի անկախության տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և ժողովրդին՝ Հնդկաստանի անկախության 78-րդ տարեդարձի առթիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Անկեղծորեն շնորհավորում եմ իմ գործընկեր, լավ բարեկամ Սուբրամանյան Ջայշանկարին և Հնդկաստանի ժողովրդին՝ անկախության 78-րդ տարեդարձի առթիվ։ Մեզ միավորում են քաղաքակրթական կապերը, մինչդեռ ներկայում մեր քաղաքական երկխոսությունը դուրս է գալիս ավանդական օրակարգի շրջանակներից»,- գրել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի գրառմանն արձագանքել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը․ 

«Շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար»,- X-ի իր միկոբլոգում գրել է Ջայշանկարը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում