Քաղաքականություն

Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան

1 րոպեի ընթերցում

Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի նախագահի ստորագրած հրամանագրում: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Գուրգեն Արսենյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,- նշված է հրամանագրում: 

Մեկ այլ հրամանագրով Վաղարշակ Հարությունյանը հետ է կանչվել ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանի պաշտոնից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում