Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվեց «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվեց «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրությունը, որը համալրվել է թվայնացված բովանդակությամբ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ազդարարելով ցուցադրության վերաբացման մասին, նշեց, որ այն իրականություն է դարձել քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի հետ համագործակցության արդյունքում։

«Տեղադրվել են մեծ էկրաններ, որոնք թույլ են տալիս թվային տարբերակներով առավել գրավիչ կերպով և նաև հետագայում ավելի շատ բովանդակություն ներկայացնելու մեր այցելուներին»,- նշեց Պողոսյանը՝ մանրամասնելով, որ, ի տարբերություն նախկինի, որը երկու տասնյակից ավելի քարտեզների շարք էր ներկայացնում, վերաբացված ցուցադրության մակերեսը որոշակիորեն փոքրացել է ավելի գրավիչ ու գունային լուծումներով թվայնացված  նյութերի շնորհիվ։  Նոր տեխնոլոգիայի կիրառումը, ըստ թանգարանի տնօրենի, մարդկանց հնարավորություն կընձեռի ավելի լավ պատկերացում կազմել քարտեզների մասին և ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել։

Ցուցադրությունում ներկայացված են պատմական քարտեզներ, որոնցում հիշատակված է Հայաստանը: Ներկայացված են նաև տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր վայրերում պատրաստված 15 քարտեզի թվային լուսապատճեններ: Դրանցից ամենահինը բաբելոնյան կավե սալիկն է (Ք.ա. 6-րդ դար), իսկ քարտեզների թվագրումը հասնում է մինչև 20-րդ դար:

Ցուցադրության բացմանը Ռուբեն Գալչյանը «Քարտեզը և պատմությունը» բանախոսությամբ ներկայացրեց  հնագույն ժամանակներից մինչև խորհրդային ժամանակահատվածը տպագրված քարտեզներում Հայաստանի տեղագրությանը։

«Քարտեզները ոչ միշտ է, որ ճիշտ են ներկայացվում։ Հաճախ քարտեզները կեղծվում են և ծառայում հենց քարտեզ գծողի կամ նրա կարգադրողի ինչ-որ նպատակների։ Դրա համար, առաջին հերթին, քարտեզագետը փնտրում-գտնում է, թե ուրիշներն այդ շրջանն ինչպես են պատկերացրել, գծել»,- ասաց Գալչյանը՝ ընդգծելով, միայն համապատասխանության դեպքում քարտեզները կարելի է հավաստի համարել։

Գիտնականն, անդրադառնալով ադրբեջանական քարտեզագրական կեղծարարությանը, որով Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ներկայացվում է որպես իրենց պատմական տարածք, շեշտեց, որ մինչև 1918 թվականը ներկայիս Ադրբեջանը որևէ քարտեզում չի հիշատակվում որպես երկիր։ Տարբեր անվանումներով՝ Ատրպատական, Շիրվան և այլն այն ներկայացվել է որպես Պարսկաստանի խանություն։ Այնուհետև 1918 թվականին Ադրբեջանի Հանրապետության հռչակմամբ յուրացվել է Պարսկաստանի համանուն նահանգի անունը, որը, բանախոսի համոզմամբ, տարածքային հավակնությունների նկատառմամբ է արվել։

Փորձագետը հակասություններ է նկատել նաև Ադրբեջանի կողմից իր պատմական նախնիների հռչակման հարցում։ Մասնավորապես՝ ադրբեջանցի պատմաբաններն ու քարտեզագիրները իրենց տարածքային հավակնություններն ու պատմության կեղծումը հիմնավորում են մի դեպքում՝ իրենց համարելով որպես օղուզ-թուրքերի, մյուսում՝ աղվանների ժառանգորդներ, մեկ այլ դեպքում՝ թուրքեր։

 

 

 

 

Հայերեն العربية فارسی Français Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ