Մեքսիկայի նախագահը հրաժարվել է Մեխիկոյում ընդունել Արգենտինայի ղեկավարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի ղեկավար Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հրաժարվել է ընդունել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին, որը Մեխիկոյում է գտնվելու ձեռնարկատերերի հետ հանդիպելու և Պահպանողական քաղաքական գործողությունների խորհրդաժողովին մասնակցելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ո՛չ, որովհետև ես համաձայն չեմ նրա մտածելակերպի ու կենսակերպի հետ», - ամենօրյա մամուլի ասուլիսում հայտարարել է Լոպես Օբրադորը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք նա մտադիր է ընդունել Միլեյին: 

«Սակայն նա (Միլեյը) ազատ է (իր գործողություններում): Եվ Մեքսիկայի կառավարությունը մի բան է, իսկ Մեքսիկայի ժողովուրդը` մեկ այլ բան: Մեր ժողովուրդը միշտ շատ հյուրընկալ է եղել», - հավելել է նախագահը:

Ինչպես հայտնել է Արգենտինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադոռնին, Միլեյը Մեքսիկայում կգտնվի օգոստոսի 23-ից մինչև 24-ը։

Արգենտինայի ղեկավարը քանիցս քննադատության է ենթարկվել ընդդիմության կողմից արտասահման կատարած իր հաճախակի ուղևորությունների համար, որոնց մեծ մասը պետական ​​այցեր չեն եղել։ Ընդհանուր առմամբ, Միլեյն աշխատանքի ութ ամսվա ընթացքում կատարել է տասներեք արտասահմանյան ուղևորություն։ Նախագահը, որն իրեն ներկայացնում է որպես ազատատենչ և անարխո-կապիտալիստ, բազմիցս Արգենտինայի առաջնահերթ գործընկերներ է համարել Արևմուտքի երկրներին, հատկապես՝ ԱՄՆ-ին և Իսրայելին:

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել